Իմ ձայնն իմ բրենդն է

Դասընթացն օգնում է մասնագիտական գործունեության ընթացքում հաղորդակցվել պարզ, հստակ, վստահ և ազդեցիկ։

Նպատակները

  • Զարգացնել մասնակիցների խոսքի հմտությունները
  • Բարձրացնել ինքնավստահությունը
  • Բարելավել հաղորդակցման արդյունավետությունը
  • Հաղթահարել հանրային ելույթների հանդեպ անհանգստությունը

Լուծումը

Այս դասընթացը բաղկացած է 4 հանդիպումից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 90 րոպե: Յուրաքանչյուր հանդիպման մասնակիցների առավելագույն թիվը 12 է, անցկացման վայրը՝ խորհրդակցական սենյակ կամ համապատասխան տարածք, որը կարող է լինել ինչպես ընկերության ներսում, այնպես էլ ընկերությունից դուրս:

Հիմնական թեմաները

  • 1 Ինքնաներկայացում, ո՞վ եմ ես՝ նպատակային վարժություններ ինքնաներկայացման համար։
  • 2 Ձայնային պրոեկցիա, ձայնային որակների բազմազանությունը և ազդեցիկ հաղորդակցման քայլերը։
  • 3 Ինքնավստահության ձևավորում: Ի՞նչն է խանգարում և ի՞նչ է պետք ինքնավստահ լինելու համար։
  • 4 Հաղորդակցությունն ուժեղացնելու, ինքնավստահություն ցուցաբերելու և վստահելիություն հաղորդելու քայլեր։

Արդյունքները

  • Մասնակիցներն իրենց աշխատանքում կդրսևորեն ինքնավստահ վարքագիծ
  • Ձեր կազմակերպությունում կնկատեք հաղորդակցման դրական փոփոխություններ
  • Կազմակերպության ինքնաներկայացման որակական փոփոխություններ մրցակցային դաշտում
  • Կորպորատիվ մշակույթում աշխատակցի հանդեպ հոգատարության դրսևորում

Դասընթացը ճկուն է և հնարավոր է ադապտացնել ընկերության պահանջներին ու հատուկ կարիքներին։