Թեստ

Ինքնագնահատականի մակարդակի արագ ախտորոշում

Ինքնագնահատականը ազդում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Այն, թե ինչպես ենք մենք զգում, դրսևորվում է ուրիշների հետ հարաբերություններում, մասնագիտական ​​ոլորտում և ամեն օր իր հետքն է թողնում մեր հուզական վիճակի վրա։

Քեզ ինքնավստահ անձնավորություն ես զգում, թե՞ թվում է, որ անընդհատ ստվերում ես, և կյանքն անցնում է քո կողքով:

Հրահանգներ: Ընտրիր սանդղակի պատասխաններից մեկը։

Ես հաճախ անտեղի անհանգստանում եմ:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես ուզում եմ, որ իմ ընկերները քաջալերեն ինձ:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես վախենում եմ հիմար երևալուց:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես անհանգստանում եմ իմ ապագայի համար:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ուրիշների արտաքինը շատ ավելի լավն է, քան իմը:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ափսոս, որ շատերն ինձ չեն հասկանում։

Ընտրիր տարբերակներից մեկը

Զգում եմ, թե չեմ կարողանում ինչպես հարկն է ճիշտ խոսել մարդկանց հետ:

Ընտրիր տարբերակներից մեկը

Մարդիկ ինձնից շատ բան են սպասում։

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես ինձ կաշկանդված եմ զգում:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ինձ թվում է, թե ինձ հետ ինչ-որ անախորժություն է լինելու։

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես անհանգստանում եմ, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ինձ:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես զգում եմ, որ մարդիկ իմ մեջքի հետևում խոսում են իմ մասին:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես ինձ ապահով չեմ զգում:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես ոչ ոք չունեմ, ում հետ կիսվեմ իմ մտքերով։

Ընտրիր տարբերակներից մեկը

Մարդիկ առանձնապես չեն հետաքրքրվում իմ ձեռքբերումներով:

Ընտրիր տարբերակներից մեկը

Քո միավորը՝

Քո ինքնագնահատականի մակարդակը.

չափազանց բարձր սեփական հնարավորությունների իրատեսական գնահատման միջին, նորմատիվ մակարդակ թերագնահատված

Եթե ինքնագնահատականի ցածր մակարդակը խանգարում է առօրյա կյանքիդ, դիմիր հոգեբանի , որը կօգնի քեզ հաղթահարել այդ խնդիրը

Փորձիր ավելի հաճախ նշել քո հաջողություններն ու ուժեղ կողմերը։ Դա կօգնի պահպանել ինքնագնահատականի հավասարակշռությունը։ Շրջապատվիր դրական և աջակցող մարդկանցով, ովքեր կօգնեն հավատալ սեփական ուժերիդ։ Եթե չկան այդպիսի մարդիկ՝ վստահորեն դիմիր թերապիայի 

Փորձիր ավելի իրատեսական գնահատել հնարավորություններդ։ Բարձր ինքնագնահատականը կարող է հանգեցնել սխալ որոշումների կամ այլոց հետ հարաբերություններում դժվարությունների։ Եթե դժվարություն ունես քեզ ընկալելու այնպիսին, ինչպիսին որ կաս, դիմիր թերապիայի

Թեստ

Կյանքի բավարարվածության ինդեքս

Կյանքի բավարարվածության ինդեքսի (LSIA-20) այս տարբերակը բնօրինակ թեստի համառոտ տարբերակն է, որը նախատեսված է անհատի ընդհանուր կյանքի բավարարվածությունն արագ գնահատելու համար: Կյանքից բավարարվածությունը մարդու հոգեբանական հարմարավետությունն է, որը ներառում է

• հետաքրքրությունը կյանքի նկատմամբ • վճռականություն, նվիրվածություն, հետևողականություն նպատակներին հասնելու գործում. • սահմանված և իրականում ձեռք բերված նպատակների համապատասխանությունը. • սեփական որակների և գործողությունների գնահատումը. • ընդհանուր ֆոնային տրամադրությունը.

Տարիքի հետ ինձ շատ բաներ ավելի լավ են թվում, քան ես սպասում էի նախկինում:

Ընտրիր տարբերակներից մեկը

Կյանքն ինձ ավելի շատ հիասթափություններ է պատճառել, քան ինձ ծանոթ մարդկանցից շատերին:

Ընտրիր տարբերակներից մեկը

Հիմա իմ կյանքի ամենամռայլ շրջանն է։

Ընտրիր տարբերակներից մեկը

Իմ կյանքը կարող էր լինել ավելի երջանիկ, քան կա:

Ընտրիր տարբերակներից մեկը

Հիմա ես գրեթե նույնքան երջանիկ եմ, որքան այն ժամանակ, երբ ավելի փոքր էի։

Ընտրիր տարբերակներից մեկը

Իմ անելիքների մեծ մասը, որոնցով պետք է զբաղվեմ, ձանձրալի են և անհետաքրքիր:

Ընտրիր տարբերակներից մեկը

Հիմա ես ապրում եմ իմ կյանքի լավագույն տարիները։

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես համարում եմ, որ ապագայում ինձ հետաքրքիր ու հաճելի բաներ են սպասվում։

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես իմ գործերի և զբաղմունքների նկատմամբ նույն հետաքրքրությունն ունեմ, ինչ նախկինում:

Ընտրիր տարբերակներից մեկը

Տարիքի հետ ես ավելի եմ որոշակի հոգնածություն զգում:

Ընտրիր տարբերակներից մեկը

Տարիքի զգացումն ինձ չի անհանգստացնում։

Ընտրիր տարբերակներից մեկը

Երբ ես հետ եմ նայում իմ կյանքին, ես ունենում եմ բավարարվածության զգացում:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես չէի փոխի իմ անցյալ կյանքը, եթե նույնիսկ այդպիսի հնարավորություն ունենայի։

Ընտրիր տարբերակներից մեկը

Համեմատած իմ տարիքի այլ մարդկանց հետ՝ ես իմ կյանքում շատ հիմարություններ եմ արել։

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես ավելի լավ տեսք ունեմ, քան իմ տարիքի շատ մարդիկ:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես ունեմ որոշ ծրագրեր, որոնք ես մտադիր եմ իրականացնել մոտ ապագայում։

Ընտրիր տարբերակներից մեկը

Հետ նայելով անցյալին՝ կարող եմ ասել, որ շատ բան եմ բաց թողել իմ կյանքում։

Ընտրիր տարբերակներից մեկը

Համեմատած այլ մարդկանց հետ՝ ես շատ հաճախ ընկճված տրամադրություն եմ ունենում:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ես բավականին շատ ստացա բոլոր այն ակնկալիքներից, որ ունեի կյանքից:

Ընտրիր տարբերակներից մեկը

Ինչ էլ ասեն, տարիքի հետ մարդկանց մեծ մասը դառնում է ավելի վատը, ոչ թե լավը:

Ընտրիր տարբերակներից մեկը

Այս սանդղակը չափում է առօրյա կյանքի փորձառությունների նկատմամբ քո խանդավառության մակարդակը և դրական վերաբերմունքը:

Այս սանդղակի բարձր միավորը ցուցադրում է մարդու վճռականությունը և տոկունությունը սեփական նպատակներին հասնելու հարցում: Ցածր միավորը հուշում է անհաջողությունների և մարտահրավերները հաղթահարելու դժվարությունների դեպքում պասիվացման մասին։

Բարձր միավորները ցույց են տալիս մարդու ինքնավստահությունը կյանքի կարևոր նպատակներին հասնելու համար կամ, որ արդեն հասել է դրանց։

Սա ցուցադրում է, թե անհատներն ինչպես են ընկալում իրենց սեփական որակներն ու գործողությունները: Բարձր գնահատականը վկայում է ինքնագնահատականի առողջ մակարդակի մասին:

Սա արտացոլում է մարդու լավատեսության և կյանքից հաճույք ստանալու տրամադրվածության աստիճանը։

Քո միավորը՝

«Կյանքից բավարարվածության ինդեքսը» գնահատում է բարեկեցության տարբեր գործոնները՝ առավելագույնը 40 միավորով:

Գո՞հ ես քո ներկայիս բավարարվածության մակարդակից: Թերևս ժամանակն է մտածել թերապիայի մասին՝ բարելավման ուղիների բացահայտման համար:

Դու լավ ցուցանիշ ունես, բայց բարելավման հնարավորություն կա: Չես ցանկանա՞ ավելի հագեցած կյանք ունենալ: Փորձիր պլանավորել հանդիպում , որպեսզի պարզես հնարավոր տարբերակները։

Շնորհավորում եմ բարձր գնահատականի առիթով: Քո բավարարվածության ցուցանիշը տպավորիչ է, բայց չսահմանափակվենք դրանով: Արի նոր նպատակներ դնենք և երազենք ավելի մեծ բաների մասին: Ամեն անգամ, երբ անհրաժեշտություն կզգաս քննարկելու քո ձգտումները կամ մտահոգությունները, նոր ուժով առաջ շարժվելու համար, դիմիր թերապիայի: