Իմ ձայնը
Ինչպես հնչում, այնպես էլ ապրում ես։ Դասընթաց ձայնի միջոցով ինքդ քեզ նկատելու մասին։
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ ԹԵՐԱՊԻԱ
Երբ հոգնել ես ուժեղ ձեվանալուց
Այստեղ կարող ես պարզապես լինել
Մենք բոլորս սովորել ենք ձևանալ՝ ուժեղ, գոհ, «ամեն ինչ լավ է»։ Երբեմն այդ ձևանալը այնքան երկար է տևում, որ մոռանում ես՝ ինչպիսին ես իրականում։
Աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր ունեն հարցեր իրենց կյանքի մասին, բայց չեն գտնում պատասխանները ոչ մտածելով, ոչ էլ մտերիմների հետ խոսելով։
Թերապիան միայն ծանր պահերի համար չէ։ Երբեմն պարզապես պետք է տեղ, որտեղ կարող ես չձևանալ։
Օնլայն և Օֆլայն
1-2 օր
Ոչ թե խորհուրդներ, այլ վերադարձ դեպի ինքդ քեզ
Խոսակցություն առանց ձևանալու։ Հասկանում ենք՝ ով ես դու իրականում և ինչ ես ուզում։
Կղզի՝ կանգ առնելու աղմուկի մեջ, որ սովորես ապրել քո ուզած ձևով, ոչ թե ինչպես պետք է։
Հասկացիր՝ ինչ է կատարվում ներսում
Ինչպե՞ս ես խոսում ինքդ քեզ հետ։ Քննադատո՞ւմ ես, թե՞ աջակցում։
Ոչ թե «պետք է գոհ լինես», այլ՝ գո՞հ ես հիմա, այսպես ապրելուց։
Երբեմն ավելի հեշտ է նկարել, քան բացատրել։ Ոչ թե հարցեր, այլ՝ 8 քառակուսի։
Թեստ, որը բացում է մի զրույց, որի մասին հաճախ լռում են։
Դասընթացներ մարդկանց և թիմերի համար, որոնք ապրում և աշխատում են մարդկանց հետ։
Ինչպես հնչում, այնպես էլ ապրում ես։ Դասընթաց ձայնի միջոցով ինքդ քեզ նկատելու մասին։
Ապրել, ոչ թե դիմանալ։ Ինչպես չհասնել ուժասպառման աշխատանքում ու կյանքում։
Համառոտ ու հասկանալի
Տեղ, որտեղ կարող ես չձևանալ։ Որտեղ չեն ասում՝ «պարզապես գոհ եղիր»։ Որտեղ սովորում ես հասկանալ՝ ինչ է կատարվում ներսում։
Դրա համար էլ կա 20 րոպե անվճար ծանոթացումը։ Խոսում ենք, տեսնում ենք՝ արդյոք իրար հասկանում ենք։ Եթե ոչ՝ ոչ մի պարտավորություն։
Երբ կողքին հարմարավետ ես զգում, ոչ թե դատված։ Երբ ասում ես՝ «ճար չունեմ» ու չեն շտապում խորհուրդ տալ։ Վստահիր զգացողությանդ։
Ընկերներդ ուզում են օգնել ու խորհուրդ են տալիս։ Թերապևտը չի շտապում փրկել։ Նա լսում է առանց դատելու ու օգնում է, որ դու ինքդ հասկանաս։
Այո, 100%։ Ինչ խոսում ենք, մնում է մեր մեջ։
Սովորաբար շաբաթը մեկ անգամ։ Բայց որոշում ենք միասին՝ ըստ քո ռիթմի։
Արժեքը և տևողությունը քննարկում ենք առաջին 20 րոպեում։ Թերապիան սպրինտ չի, այլ՝ վերադարձ դեպի ինքդ քեզ։